-
19.07.2015|
02:47
Հուլիսի 17-ին վերակազմավորումից հետո Հունաստանի նոր կառավարության նորանշանակ անդամները երդվել են ծառայել իրենց երկրին:
-
19.07.2015|
02:44
Անթիլիասում մյուռոնօրհնեքի արարողություն է կատարվել, որին մասնակցելու համար Լիբանան են ժամանել և Արամ Ա. Կաթողիկոսին են հանդիպել հրավիրված եկեղեցիների պատրիարքներն ու հոգևոր ղեկավարները։ Երկու օր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ձեռնարկներ է կազմակերպել։
-
19.07.2015|
02:43
Asbarez-ի փոխանցմամբ դա տեղի է ունեցել ինտենսիվ զորավարժությունների ընթացքում, որոնք սկսել է Ադրբեջանը։ Bloomberg ամերիկյան լրատվականի գնահատականով՝ Ադրբեջանը սրում է իրավիճակը` Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում։
-
18.07.2015|
21:08
Ռուս գործարար Ստեռլիգովի դեմ հայց է ներկայացրել «Ղարաբաղի ու Երուսաղեմի թագուհի» Միլանա Գորենշտեյնը: Հայցի պատճառով Ստեռլիգովին թույլ չեն տալիս դուրս գալ Ռուսաստանից: Հիմա նա չի կարող Ղարաբաղ վերադառնալ, որտեղ նրա ընտանիքն է:
-
18.07.2015|
21:05
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զանգահարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին՝ գրում է The New York Times-ը:
-
18.07.2015|
21:04
Գերմանիայի խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ քվեարկել է 86 միլիարդ եվրոյի օգնություն հայցող Հունաստանի հետ բանակցությունները շարունակելու օգտին:
-
18.07.2015|
21:04
ՀՀԿ-ի՝ հուլիսի 16-ի խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ սահմանադրական բարեփոխումների կազմակերպական հարցերով կզբաղվի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
-
18.07.2015|
21:03
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Սաուդյան Արաբիայի ԱԳՆ նախարար Ադել ալ- Ջուբեյրը ողջունել են Իրանի հետ միջուկային հարցի շուրջ համաձայնագիրը՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներն է հաղորդել Սպիտակ տունը:
-
18.07.2015|
21:02
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը կարծում է, որ միջուկային զենքի համաձայնագիրը չի նշանակում Մեծ Բրիտանիայի դաշինք Իրանի հետ:
-
18.07.2015|
21:01
Թուրքական Hurriyet Daily News-ի փոխանցմամբ` Իրանի նախագահ Հասան Ռուհանին զանգահարել է Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ Իրանի միջուկային գործարքի ստորագրման ֆոնին և Էրդողանին ասել է, որ պատմական կարևորության գործարքը դրական կազդի Թեհրան - Անկարա հարաբերությունների վրա ապագայում: